ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Կայացավ Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 17-րդ միջազգային համաժողովը
Հուլիսի 22-ին Երեւանում մեկնարկեց Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 17-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված ակնաբուժությանը, նեոնատոլոգիային եւ ներզատաբանությանը: Հայկական ակնաբուժության նախագիծը (այսուհետ՝ ՀԱՆ), ՀՀ առողջապահության նախարարության, Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԱՄՆ), Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի (Դանիա), Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի, Հայաստանի ակնաբույժների ասոցիացիայի եւ Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի հետ գործակցությամբ ընդգրկուն ծրագիր էր պատրաստել՝ ներկայացնելու եւ քննարկելու ակնաբուժությանը եւ հարակից ոլորտներին առնչվող տեղական եւ միջազգային ժամանակակից փորձը: Համաժողովը մեկ հարկի տակ էր հավաքել շուրջ երեք հարյուր մասնագետների Հայաստանից, ԱՊՀ երկրներից եւ Կենտրոնական Ասիայից:
Երկօրյա համաժողովի լիագումար նիստին հանդես եկան Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին: «Ուրախ եմ, որ Հայկական ակնաբուժության նախագիծն իր գործընկերների հետ գրեթե 20 տարի Հայաստանում կազմակերպում է միջազգային համաժողովներ, որոնք մեկ հարկի տակ են հավաքում բազմաթիվ մասնագետների տեղական եւ համաշխարհային ճանաչում ունեցող տարբեր հիվանդանոցներից եւ համալսարաններից, - ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը: Ծրագիրն Աչքի շարժական հիվանդանոցի, մարզային ակնաբուժական կենտրոնների, մանկական կուրության կանխարգելման ազգային ծրագրի եւ այլ նախաձեռնությունների միջոցով ոչ միայն նպաստում է Հայաստանում ակնաբուժության զարգացմանը, այլ նաեւ բերրի հող է ստեղծում առողջապահության այլ ոլորտներում նման ծրագրերի ստեղծման համար»:
«27 տարուց ավելի է, ինչ Հայաստանում գործում է մեր ականավոր հայրենակից եւ բժիկ Ռոջեր Օհանեսյանի հիմնադրած «Հայկական ակնաբուժության նախագիծ» կազմակերպությունը, - ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:
Կատարված տասնյակ հազարավոր հետազոտությունները, ախտորոշիչ ու բուժական միջամտությունները եւ վիրահատությունները, այդ թվում՝ վիտրեոռետինալ վիրահատությունների ներմուծումը Հայաստան, անգնահատելի մասնագիտական ու տեխնիկական օժանդակություն է, իրականացվել են նաև կրթական միջոցառումներ: Մի խոսքով` անտրտունջ աշխատանք՝ ի փառս մայր Հայրենիքի»:
Համաժողովի լիագումար նիստը նվիրված էր Հայկական ակնաբուժության բժիշկ Ռոջեր Օհանախագծի եւ գործընկերների կողմից իրականացվող ծրագրի արդյունքների ամփոփմանը, առողջապահական կառավարման համակարգերի՝ մասնավորապես, «Ավետիս» ծրագրի ներկայացմանը, ինչպես նաեւ Հայաստանում ակնաբուժության ոլորտի վերջին զարգացումներին: Հաջորդող երկու համաժամանակյա թեմատիկ նիստերը նվիրված էին ակնաբուժությանը՝ եղջերաթաղանթի ախտահարումներին եւ անհասության ռետինոպաթիային, եւ նեոնատոլոգիայի ոլորտի զարգացումներին:
Վաղը կշարունակվեն համաժողովի աշխատանքները՝ համաժամանակյա նիստերում քննարկելու ընդհանուր ակնաբուժությանը եւ ներզատաբանությանը վերաբերող հարցեր: Ընդհանուր ակնաբուժության նիստի թեմաները կներկայացնեն օկուլոպլաստիկային, նեյրո-օրբիտալ եւ ցանցաթաղանթի ախտահարումներին, գլաուկոմային եւ ռեֆրակտիվ վիրաբուժությանը վերաբերող թեմաներ, իսկ ներզատաբանության նիստին կքննարկվեն I եւ II տիպի շաքարային դիաբետով հիվանդների վարման առանձնահատկությունները եւ շաքարային դիաբետի վարման տեխնոլոգիական առաջադեմ լուծումները:
Հայկական ակնաբուժության նախագիծ
Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) 1992 թվականին ԱՄՆ-ում հայ-ամերիկյան ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի կողմից հիմնադրված բարեգործական կազմակերպություն է, որի առաքելությունն է Հայաստանում կանխարգելել ձեռքբերովի կուրությունը և ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնել Հայաստանի բոլոր բնակիչներին: ՀԱՆ-ը 2002 թվականին հիմնադրել է գրասենյակ Հայաստանում և շարունակել է իրականացնել համապարփակ և փոխկապակցված ծրագրեր՝ յուրաքանչյուրն իր առանձնահատկություններով և թիրախ շահառուներով: Քսանյոթ տարիների ընթացքում ԱՄՆ-ից և այլ երկրներից բարձր որակավորում ունեցող գիտնական-ակնաբույժներ են հրավիրվել Հայաստան՝ իրենց փորձն ու գիտելիքները փոխանակելու հայ գործընկերների հետ, Հայաստան են բերվել մեծ քանակով սարքավորումներ եւ դեղորայք: Այս ամենի արդյունքում ապահովվել է ՀՀ-ում ակնաբուժության ոլորտի կայուն զարգացումը: ՀԱՆ բոլոր ծրագրերը մշակված են և իրականացվում են միջազգային չափանիշներին համապատասխան և ՀՀ առողջապահության նախարարության համագործակցությամբ:
Լոս Անջելեսի մանկական հիվանդանոց
Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը (այսուհետ՝ ԼԱՄՀ) ոչ առևտրային կազմակերպություն է, որը տարեկան ավելի քան 111,000 երեխայի առողջապահական ծառայություններ է մատուցում: ԼԱՄՀ-ն շարունակաբար գնահատվում է որպես Կալիֆոռնիայի առաջին և ԱՄՆ-ի առաջին հինգ՝ ամենաբարձր վարկանիշ ունեցող հիվանդանոցներից մեկը: Որպես Հարավային Կալիֆոռնիայի առաջին և ամենամեծ մանկական հիվանդանոց՝ ԼԱՄՀ-ն տրամադրում է երեխաների բարձրորակ խնամք, բուժանձնակազմի՝ ապագային միտված կրթություն և նորարարական հետազոտություններ, որոնք մեծ ազդեցություն ունեն ոչ միայն ԼԱՄՀ-ի, այլև ամբողջ աշխարհի երեխաների վրա: Այն ուղղված է՝ նպաստելու երեխաների լուսավոր ապագային` լինի Լոս Անջելեսում, թե Երևանում: ԼԱՄՀ-ն օգտագործում է հեռաբժշկությունը, հեռավար վիրաբուժությունը և կրթությունը՝ վերապատրաստելու բժիշկներին, բուժքույրերին և ընտանիքներին՝ երեխաների համար հնարավոր լավագույն խնամք ապահովելու նպատակով:
|
Կարդացեք նաև
«Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով» միջազգային գիտագործնական կոնֆերանս-ցուցահանդեսի համանախագահներն էին ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման...
Մայիսի 25-ին «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպել էր միջազգային գիտաժողով՝ «Կեսարյան հատման արդի հիմնախնդիրները» թեմայով...
«Աջափնյակ» բժշկական կենտրոնը մրցույթային կարգով աշխատանքի է հրավիրում երիտասարդ և նպատակասլաց անոթային վիրաբուժություն մասնագիտացմամբ բժիշկներին...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, Երևանի գլխավոր ալերգաբան, Հայաստանի ալերգոլոգների և իմունոլոգների ասոցիացիայի նախագահ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը մայիսի 21-ին հյուրընկալեց Մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովման...
2024 թ. մայիսի 7-8-ը «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր...
Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, դեղագետներ
Հարվարդ և Ստենֆորդ համալսարանների կատարած հետազոտության համաձայն...
Բժշկական համալսարանում մեկնարկեց Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովը, որն անցկացվում է Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի, Իտալիայի ստոմատոլոգների...
Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը, որի շրջանակներում Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վիրաբուժական...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ապրիլի 25-ին, կայացավ Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական...
Հղիների շրջանում ամենահաճախ քննարկվող հարցերից է՝ բնական ճանապարհով ծննդաբերություն թե՞ կեսարյան հատում: Կեսարյան հատման ցուցումների շարքում են...
Հղիության պլանավորումից մինչև ծննդաբերական վախեր, ցավ, հետծննդաբերական դեպրեսիա, պատվաստումներ հղիության ընթացքում, բեղմնավորման մեթոդներ...
Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Ստոմատոլոգների միջազգային օրվան նվիրված գիտաժողով՝ «Նորարար ստոմատոլոգիա» խորագրով...
Այսօր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում իրադարձություն էր՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն